Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Իսկ դուք կապրեք 120 տարի

Իսկ դուք կապրեք 120 տարի

Բրիտանուհիներն արդեն հարկ է հաշտվեն այն մտքի հետ, որ 60 տարին թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի կեսը: Հայտնի է, որ գիտնականները բացահայտել են գենը, որը հնարավորություն կընձեռի  ապրել մինչև 100 տարի, և հնարավոր է նվազեցնի Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը: 

 

Բազմաթիվ հաստատված տվյալներն ապացուցում են, որ երկարակեցության հնարավորությունները բարձր են հատկապես կանանց մոտ, ճիշտ է, նրանք  դրանից օգուտ կքաղեն միայն այն դեպքում, երբ կպահպանեն առողջությունն ու, դրա հետ մեկտեղ, աշխատունակությունը:

 

Շնորհիվ գիտական նվաճումների, կանայք կարող են ապրել մինչև 120 տարի, բրիտանուհիներն հարկ է սովորեն այն մտքին, որ 60 տարեկանը դեռևս թոշակային տարիք չէ, այլ ընդամենն ապրած կյանքի  կեսը, նշում  են գիտնականները:

 

Վիճակագրության համաձայն, այսօր Բրիտանիայի բնակչության յուրաքանչյուր 6-րդը թոշակառու է: Ընթացիկ տասնամյակի վերջում արդեն յուրաքանչյուր 3-րդը կլինի թոշակառու, բայց մեծ մասամբ դեպքերում նրանք  այնքան եռանդով լեցուն կլինեն, որ ոմանցից շատերը կցանկանան նույնիսկ 80 տարեկան հասակում մեքենա վարել սովորեն: Կյանքի երկարատևության բարձրացումը բացատրվում է նրանով, որ մեր օրգանիզմում բջջային մակարդակով ավելի քիչ խանգարումներ են լինում: Շնորհիվ աստիճանական զարգացման, կանանց բջիջները խանգարումներից ավելի լավ են պաշտպանված, նրանց առողջությունը վերարտադրողական գործընթացի առանցքն է, իսկ, որոշ տվյալների համաձայն, տղամարդկանց մոտ տեստոստերոնը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ